Ռուսաստանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ին «սիրախաղ» չսկսել Վրաստանի նախագահի հետ![]() 8 դեկտեմբերի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ին «սիրախաղ» չսկսել Վրաստանի նախագահի հետ, որը կարող է դրդել այդ երկրի ղեկավարությանը նոր արկածախնդրության, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որպես փաստարկ ՌԴ ԱԳ ղեկավարը հիշեցրել է վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հոգեկան խառնվածքի մասին: «Խոսեցինք մենք նաև Վրաստանի մասին, ուստի, ես ուշադրություն դարձրեցի, որ երեկվա կոմյունիկեում, որն ընդունել են ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները, այնպիսի սահմանում կամ, ինչպես «գործընկերներ, որոնք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին», որոնց թվում հիշատակված է նաև Վրաստանը»,-ասել է Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի ԱԳՆ ղեկավարների ամփոփիչ մամլո ասուլիսում Բրյուսելում: Լավրովը խորհուրդ է տվել գործընկերներին պատրանքներ չսերմանել Վրաստանի ռեժիմի մոտ, որոնք կարող են դրդել նրան 2008թ. ռուս-վրացական պատերազմի նման գործողությունների՝ հիշեցնելով, որ այդ իրադարձությունները տեղի ունեցան ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովից հետո, որտեղ Վրաստանին խոստացան անդամակցություն դաշինքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |