Նիկոլյա Սարկոզի. Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ Բրյուսելում, երկրորդ շանս չի լինի![]() 8 դեկտեմբերի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան սկզբունքային համաձայնագիր ձեռք բերել Բրյուսելում դեկտեմբերի 8-9 կայացած գագաթաժողովի արդյունքներով, նրանք խնդիրը լուծելու երկրորդ շանսը չեն ունենա, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը Բրյուսել է ժամանել Եվրամիության գագաթաժողովին մասնակցելու համար: Սարկոզիի խոսքով` եվրագոտու փրկության համար անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել մոտակա երկու շաբաթվա ընթացքում: Ընդ որում, նա հավելել է, որ եվրոպական կոնվենցիաներում փոփոխություններ կատարելու հարցում ԵՄ անդամ 27 պետությունների հետ առաջընթացի բացակայության դեպքում այդ նախաձեռնությունը հարկավոր է համաձայնեցնել միայն 17 պետությունների հետ, որոնք մտնում են արժույթային բլոկի մեջ, հաղորդում է rosbalt.ru-ն: Դեկտեմբերի 5-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Սարկոզին ավարտեցին աշխատանքը եվրոպական կոնվենցիաներում փոփոխությունների կատարման ծրագրի շուրջ: Գերադասելի է փոփոխություններ կատարել Եվրամիության կոնվենցիաներում, սակայն դրա հետ մեկտեղ եվրոպական առաջնորդները պատրաստ են դիտարկել եվրագոտու համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |