London Chess Classic. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Մագնուս Կարլսենի հետ

London Chess Classic. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Մագնուս Կարլսենի հետ

PanARMENIAN.Net - London Chess Classic-ի 5-րդ տուրում հանդիպեցին համաշխարհային վարկանիշի առաջին և երրորդ համարներ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շախմատիստները խաղաղություն կնքեցին և 1-ական միավոր վաստակեցին:

Արոնյանը 5 միավոր է հավաքել և 5-րդ տեղում է, Կարլսենը 9 միավորով 2-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը ամերիկյան շախմատիստ Hիկարու Նակամուրան է 10 միավորով, որը 5-րդ տուրում առավելության հասավ Մայքլ Ադամսի նկատմամբ (Անգլիա):

6-րդ տուրում Արոնյանը կխաղա Ադամսի հետ: Վիշվանաթան Անանդը կհանդիպի Վլադիմիր Կրամնիկի, Դևիդ Հոուելը` Նայջել Շորթի, իսկ Լյուկ Մաքշինը` Նակամուրայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---