ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ԿԱՄՈՒՐՋ ԳՑԵԼ» ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ «ՓԱԹԵԹԱՅԻՆ» ԵՎ «ՓՈՒԼԱՅԻՆ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ 8 դեկտեմբերի 2003 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Մենք ունենք մի քանի գաղափար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել նոր եւ քննարկել դրանք հակամարտող կողմերի հետ բանակցությունների ընթացքում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, հիմա դեռեւս ժամանակը չէ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ առաջ քաշելու, այլ պետք է փորձել ընդհանուր հայտարարի գալ եղածների հիման վրա` դրանց համատեղման ճանապարհով: Պատասխանելով այս այցի ընթացքում ներկայացված միջնորդների գաղափարներին առնչվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցին` ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը հաղորդել է, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հայտնի է համանախագհներին, քանի որ Հայաստանի նախագահն արդեն 4 տարուց ավելի զբաղվում է այդ հարցով: «Մինչդեռ, Իլհամ Ալիեւի հետ մենք առաջին անգամ էինք հանդիպում եւ մեզ համար կարեւոր էր իմանալ նրա կարծիքը` այն հետագայում հաշվի առնելու նպատակով», - ասել է դիվանագետը: Ինչպես իր հերթին հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, միջնորդների նպատակներից մեկը` «հակամարտության կարգավորման «փուլային» եւ «փաթեթային» տարբերակների շտամպերից հեռանալն էր եւ այդպիսով նոր նկատառումներ ներկայացնելը` երկու տարբերակների միջեւ կամուրջ գցելու նպատակով»: Ռուս դիվանագետը կրկին ընդգծել է, որ փոխհամաձայնության հասնելու գլխավոր պատասխանատվությունը կրում են հակամարտող կողմերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |