Հայաստանում բացվել է «Պատմական զուգահեռներ» ռուս-հայկական ակումբը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի է ունեցել «Պատմական զուգահեռներ» ռուս-հայկական ակումբի սահմանադիր ժողովը:

Ակումբը ընդհանուր շահերով միավորված անձանց ոչ պաշտոնական բաց ընկերակցություն է, որի նպատակն է ռուս-հայկական պատմական զուգահեռների ուսումնասիրությունը: Սահմանադիրների թվում են ԵՊՀ, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի, Հայաստանի այլ բուհերի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտաշխատողներ, պրոֆեսիոնալ պատմաբաններ, քաղաքագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նրա գործունեության հիմնական ուղղությունները կդառնան՝ պատմական իրադարձությունների, անձանց վերաբերյալ հետազոտությունները, պատմության և մշակույթի կոթողների վերականգնումը, համագործակցությունը պետական և հասարակական կառույցների հետ:

Ակումբի նախագահ Զինավոր Մեղրյանն իրազեկել է առաջիկա միջոցառումների մասին, որոնցից առաջինը կլինի «Նյուրնբերգյան դատավարություն. Պատմության դասեր» թեմայով կլոր սեղանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Հայաստանի գրողների միությունում 15:00-ին:

Ժողովին մասնակցեցին Ռուսհամագործակցության ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը, նրա տեղակալ Մարկ Կալինինը, գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Կասացկայան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---