ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԻՃԵԼԻ ԿՈՂՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՄԻՋՆՈՐԴԸ 8 դեկտեմբերի 2003 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է հանդիսանում, եւ դա հնարավոր չէ ժխտել: Այդ մասին երեկ Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարելի միջազգային միջնորդներից պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցությունների ձեւաչափի վերանայում, քանի որ դա հենց հակամարտության կողմերի մենաշնորհն է: Ընդսմին ռուս դիվանագետը հերքել է ադրբեջանական մամուլի հաղորդագրություններն այն մասին, թե Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը Հայաստանին ագրեսոր է անվանել: «Դա ընդամենը ադրբեջանական լրագրողների հորինվածքն է», - հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից` Յուրի Մերզլյակովը, Ռուդոլֆ Պերինան եւ Անրի Ժակոլենը երեկ բանակցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը հայտնել է ԼՂՀ-ի պատրաստակամությունը բանակցել բոլոր հարցերի շուրջ` առանց որեւէ նախապայմանի: Նշենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից մեկնելուց առաջ ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը կարճատեւ այցով եղել է Շուշիում: Այցը նախապես ծրագրված չէր: Շուշիում նա ոչ ոքի հետ չի հանդիպել, այլ պարզապես շրջել է քաղաքի տեսարժան վայրերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |