Կոալիցիոն կուսակցությունները հերքում են առաջիկա ընտրությունների միասնական ցուցակի քննարկումների մասին լուրերը 9 դեկտեմբերի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Գալուստ Սահակյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակի վերաբերյալ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև քննարկումների մասին ;ուրերը: «Մի' հավատացեք մամուլին»,- հայտարարել է Սահակյանը: «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին ԶԼՄ-ներում այդ հրապարակումները բնութագրել է որպես «երկարաժամկետ բամբասանք»: Նրա խոսքով` կոալիցիոն կուսակցություններում ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ որևէ քննարկում դեռ չի եղել, և յուրաքանչյուր կուսակցություն առայժմ պատրաստվում է մասնակցել դրանց առանձին ցուցակով: Բիշարյանը նշել է, որ միասնական ցուցակ կձևավորվի այն դեպքում, եթե դա պահանջող շատ կարևոր պատճառներ հայտնվեն: Ընդ որում, նման պատճառների օրինակ բերելու լրագրողների խնդրանքը Բիշարյանը մերժել է:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |