Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Չարլզ Լոնսդեյլի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների խորացման գործում

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Չարլզ Լոնսդեյլի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների խորացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը երկրում: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: «Համոզված եմ, որ առաջիկայում ևս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ »,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին և այլ հարցերի:

Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին` իր հետագա գործունեության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---