Ադմեդ Դավութօղլու. Բաշար Ասադը դեռ հնարավորություն ունի վերջ դնելու բռնություններին Սիրիայում

Ադմեդ Դավութօղլու. Բաշար Ասադը դեռ հնարավորություն ունի վերջ դնելու բռնություններին Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին, միևնույն ժամանակ, նա հարևան պետությունում արյունահեղության պայմաններում չի կարող լինել կողմնակի դիտորդի դերում, ասել է ԱԳ նախարար Ադմեդ Դավութօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա կարծիքով, Բաշար Ասադի ռեժիմը դեռ հնարավորություն ունի վերջ դնելու բռնություններին Սիրիայում:

«Եթե Ասադն անկեղծ է, նա պետք է գտնի և պատժի մարդասպաններին, ինչպես նաև երկիր թողնի դիտորդներին»,- Անկարայում լրագրողներին է ասել թուրք դիվանագետը:

Թուրքիան ողջունել է Արաբական պետությունների լիգայի՝ ԱՊԼ՝ Սիրիայի վերաբերյալ որոշումը և նոյեմբերի վերջին նրա հանդեպ սահմանել է ֆինանսական պատժամիջոցներ: Դրանք, մասնավորապես, նախատեսում են Սիրիայի և նրա հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի և համագործակցության ռազմավարական մեխանիզմների սառեցում, երկիր՝ սիրիական գործարարների և ադմինիստրացիայի, մուտքի արգելքի ընդունում, սիրիական Կենտրոնական բանկի հետ համագործակցության դադարեցում, նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և սիրիական կառավարության ֆինանսական ակտիվների արգելափակում և նրան զինամթերքի վաճառքի դադարեցում: Պատժամիջոցները, բացի այդ, նախատեսում են Սիրիայի և մասնավոր բանկերի միջև բոլոր վարկային պայմանավորվածությունների սառեցում:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան նաև իր բանկերում արգելափակել է 100 մլն դոլար, որոնք պատկանում են Սիրիային:

Սիրիայում արդեն գրեթե 9 ամիս չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, ապա տեղափոխվել էին այլ շրջաններ: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջը խրախուսվում է ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից, ովքեր Դամասկոսի դեմ ընդունել են մի շարք տնտեսական պատժամիջոցներ: ՄԱԿ-ի տվյալներով, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---