Ռուբեն Հայրապետյան. Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը չտուժի 9 դեկտեմբերի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին երկրպագուների ՖԱՖ (Առաջին հայկական ճակատ) շարժումը Վարդան Մամիկոնյանի արձանի տարածքում բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի: Ֆուտբոլային երկրպագուներն իրենց դժգոհությունն էին արտահայտում Երևանի քաղաքապետարանի որոշման առնչությամբ, ըստ որի «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում նախատեսվում է կառուցել 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Մոտավորապես 70 երկրպագուների հետ հանդիպման եկավ ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը նշեց, որ ինքն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը չտուժի և հնարավոր լինի այնտեղ անցկացնել միջազգային հանդիպումներ: «Ես քիչ առաջ եմ զրուցել Երևանի քաղաքապետի հետ, և նա նշեց, որ նման որոշում քաղաքապետարանը չի կայացրել: Եվ ես չեմ կարծում, որ կլինի նման որոշում: Ուղղակի օգոստոսին եղել է նախագիծ, և ՈՒԵՖԱ-ից մենք նամակ ենք ստացել, համաձայն որի, եթե «Հրազդանի» տարհանման գոտում նման շինություն կառուցվի, ապա կարգելվի այնտեղ որևէ հանդիպում անցկացնել»,- նշել է Հայրապետյանը: Հայրապետյանը կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որ երթով չշարժվեն դեպի քաղաքապետարան և ՀՀ կառավարություն, քանի որ այս հարցը քննարկման փուլում է: Սակայն ՖԱՖ-ի անդամները, ինչպես և նախատեսել էին, ցանկացան իրենց բաց նամակները հանձնել այս կառույցներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |