Հայաստանի նախագահը լավատես է հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման հարցում

Հայաստանի նախագահը լավատես է հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն հեռու են բավարար լինելուց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Լիբանանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում: Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ «չափազանց լավատես է հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման հարցում»: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-Լիբանան ասոցիացիան նոր խթան կհանդիսանա հարաբերությունների ամրապնդման համար:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ղեկավարին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու և լիբանանահայերի հանդեպ լավ վերաբերմունքի համար, որոնք բոլոր հնարավորություններն ունեն լիովին ինտեգրվելու Լիբանանի կյանքին՝ «չխզելով կապը հայրենիքի հետ ու ակտիվացնելով շփումը»:

Իր հերթին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, որ Լիբանանը միշտ Հայաստանի կողքին կլինի նրա տակավին երիտասարդ պետականության կայացման գործընթացում:

Երկկողմ հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև մի շարք միջազգային խնդիրներ: Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը Լիբանանի հետ միջազգային կառույցներում: «Երկու երկրներն էլ փոքր են և ավելի արդյունավետ կդիմակայեն մարտահրավերներին միասին»,-ասել է նա, մասնավորապես նկատի ունենալով համագործակցությունը անվտանգության, մշակույթի ու էկոնոմիկայի ոլորտներում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանմի նախագահ Միշել սուլեյմանը: Այցի շրջանակներում Սուլեյմանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է 7 համաձայնագիր 7 ոլորտներում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---