Ռուբեն Հայրապետյան. Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը 9 դեկտեմբերի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեկտեմբերի 9-ին Երևանում հայտարարեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում չկառուցվի 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: «Տարեցտարի անվտանգության կանոնները խստացվում են, հիմա մենք որևէ միջազգային հանդիում այնտեղ չենք կարող անցկացնել տարհանման և լուսավորության հետ կապված, բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան»,- ասել է Հայրապետյանը: ՀՖՖ նախագահի կարծիքով, Հայաստանը հնարավորություն չունի 500-600 մլն դոլարանոց մարզադաշտ կառուցի, մինչդեռ 15-20 միլիոնով կարող է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին. «Կարևոր չէ, թե ստադիոնը ումն է, կարևոր է, որ այն իր նպատակին ծառայի: Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և այն վերանորոգել: «Հրազդան» մարզադաշտը անհրաժեշտություն է, ժամանակին «Արարատը» ստիպեց ունենալ «Հրազդան»: Հայրապետյանը համոզված է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը 6 միավոր է վաստակելու Մալթայի և Բուլղարիայի հետ հանդիպումներում, և անհրաժեշտ կլինի 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Իտալիայի դեմ հանդիպումը անցկացնել ավելի մեծ մարզադաշտում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |