Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունը տարեցտարի ուժեղանում է

Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունը տարեցտարի ուժեղանում է

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2011թ «Կրիվբասի հետ վերջին խաղից առաջ ասել է, որ յուրաքանչյուր մենամարտում իրենք խաղադաշտ են դուրս գալիս հաղթելու համար: «Մեզ համար դա շա կարևոր է, հատկապես հիմա, երբ մենք «Դինամոյից» հետ ենք ընդամենը մեկ միավորով: Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ հետո շատ դժվար կլինի լրացնել բացթողումը»,- կիսապաշտպանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Մխիթարյանի կարծիքով, Ուկրաինայի առաջնությունը տարեցտարի ուժեղանում է և ամեն մրցակցի հետ խաղալը ավելի դժվարանում..«Կրիվբասը» լավ է խաղում, երևում է, որ թիմային գործողություններում նրանք մեծ առաջընթաց ունեն: Սակայն մենք հաղթելու ցանկություն ունենք, որպեսզի լավ տրամադրությամբ գնանք արձակուրդի»:

Խաղը կկայանան դեկտեմբերի 11, Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորը» 48 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---