ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվից հատուկ չվերթով Երեւան են ժամանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Անրի Ժակոլենը (Ֆրանսիա) եւ Ռուդոլֆ Պերինան (ԱՄՆ), ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խորհրդաժողովի համանախագահ, Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի (ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ) եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Վաղը` դեկտեմբերի 7-ին միջնորդները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վ.Օսկանյանը, միջնորդների այցը նպատակաուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության վերսկսմանը եւ հիմնախնդրի լուծման որոշ գաղափարների կարծիքների փոխանակմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---