Վարչապետը հանդիպել է Լիբանանի նախագահին![]() 9 դեկտեմբերի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին: Միշել Սուլեյմանի և Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո, բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունում: Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարևորվել են հայ և լիբանանցի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովները, որոնք կարող են խթանել երկկողմ ներդրումները: Ընդգծվել է համագործակցության արդյունավետ մակարդակը բանկային ոլորտում, որտեղ առկա է ներդրումների մեծ ներուժ, ինչպես նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում ու գյուղատնտեսության զարգացման առումով: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու համար: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության առկա ներուժի օգտագործմանը, ինչին կարող է նպաստել ավիաչվերթների պարբերականության ավելացումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |