Մոսկվայում դանակով զինված մոլագարը վիրավորել է 12 մարդ, մեկ մարդ զոհվել է

Մոսկվայում դանակով զինված մոլագարը վիրավորել է 12 մարդ, մեկ մարդ զոհվել է

PanARMENIAN.Net - Մոսկվայի հյուսիս-արևմուտքում դեկտեմբերի 9 դանակով զինված մոլագարը հարձակվել է անցորդների վրա: Ինչպես փոխանցում է utro.ru-ն՝ հղելով ականատեսներին, տղամարդը վազել է Կորնեյչուկի շրջանի փողոցներում և բակերում և դանակով հարվածել նրանց, ովքեր « ձեռքի տակ են ընկել»: Նախքան ոստիկանությունը կհասցներ ձերբակալել նրան, տղամարդը հասցրել է վիրավորել 12 մարդու, այդ թվում նաև 5-ամյա երեխայի: Մեկ մարդ զոհվել է:

Հարձակումներն իրականացվել է «որսորդական դանակի նման» մի զենքով, հիվանդներին հետազոտած բժիշկներից մեկի խոսքը փոխանցում է LifeNews.ru: «Բոլոր տուժածների վերքերը սարսափելի են»,- հավելել է նա:

LifeNews.ru-ն հաղորդում է, որ 12 տուժածներից 8 ստացել են լուրջ վնասվածքներ: 5-ամյա Դիման, ով ևս տուժել է հանցագործի հարձակումից, թեթևակի է վիրավորվել, սակայն լուրջ հոգեբանական վնասվածք է ստացել: Երեխան նյարդային ցնցում է տարել, երբ խելագարը նրա աչքի առջև երկու մարդու է վիրավորել:

ՆԳ գլխավոր բաժնում,մեկնաբանելով հանցագործի ձերբակալումը, նշել են, որ նա ակնհայտորեն հոգեպես նորմալ չէ և գտնվում է սուր փսիխոզի վիճակում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---