Վայոց Ձորում վերանորոգումից հետո վերաբացվել է «Հայփոստի» երեք բաժանմունք 9 դեկտեմբերի 2011 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորում վերաբացվել են մարզի 3 համայնքների` Եղեգնաձոր քաղաքի փոստային մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի, Մալիշկա գյուղի և Վայք քաղաքի 01 փոստային բաժանմունքները, տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից: Բացման արարողությանը ներկա են եղել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի ղեկավարությունը, ինչպես նաև տեղի բնակիչներից: Այս բաժանմունքներում նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է, որ շենքը վերանորոգողն ու նորացնողը Հայփոստն է, սակայն ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները: «Հայփոստ»-ի բաժանմունքների վերանորոգման ծրագիրն իրականացնում է «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |