Հայաստանի և Լիբանանի ԱԳՆ պայմանավորվել են պարբերաբար անցկացնել երկկողմ խորհրդատվություններ![]() 9 դեկտեմբերի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով լիբանանցի գործընկերոջը` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները: «Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում եւ ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», - ասաց նախարար Նալբանդյանը: Նախարար Մանսուրը իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ: Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկեցին փոխայցելությունների եւ շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ նշվեց, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարեւելյան կարգավորման եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |