ԼՂՀ նշում է Հանրաքվեի և Սահմանադրության օրը![]() 9 դեկտեմբերի 2011 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Նա նշել է, որ դեկտեմբերի 10-ը արցախցիների կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով: «1991 թվականին այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի` իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, եւ ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի: Դեկտեմբերի 10-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի` Սահմանադրության օրն է, որն արդեն հինգ տարեկան է: Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած ԼՂՀ հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը»,- ասվում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում: Բակո Սահակյանը նշում է, որ պատահական չէ որ Արցախի համար այնքան նշանակալի օրը համընկնում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |