ՀԱՄԱՍ-ը քննարկում է Իսրայելի հետ պատերազմի հնարավորությունը 9 դեկտեմբերի 2011 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Գազայի հատվածում ծայրահեղական խմբավորումնրի ներկայացուցիչները արտակարգ ժողով են հրավիրել՝ Իսրայելի դեմ հերթական դիմադրության միասնական հարթությունն ընտրելու համար: Ինչպես հաղորդում է « Կուրսորը», նիստին մասնակցում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմաիլ Հանին դիմել է արաբական առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով աջակցել « Գազայի վրա սիոնիստական հարձակումների» դադարեցմանը: Նա նաև ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի դեմ զինված հակամարտության, եթե նա շարունակի կետային ոչնչացումների պրակտիկան և Գազայի հատվածի վրա օդային հարձակումները: Ընդ որում, տեղի ԶԼՄ նշում են, որ տվյալ պահին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հետաքրքրված չէ Իսրայելի դեմ երկարատև դիմադրությամբ և սպասվում է, որ խմբակցությունը կգօրծադրի իր «ադմինիստրատիվ ռեսուրսը»՝ հրաձգությունը դադարեցնելու համար: Շաբաթվա սկզբից պաղեստինցիները հրաձգություն են իրականացրել Աշկելոնի և Արևմտյան Նեգևի մի քանի բնակավայրերի ուղղությամբ: Իսրայելի ԶՈւ հակահարված են տվել, որի արդյունքում մեկ մարդ սպանվել է, 25 վիրավորվել: Նրանց թվում նաև կանայք և երեխաներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |