ՄԱԿ-ի օմբուդսմենը գտնում է, որ ինտերնետը զգալիորեն ազդել է ժողովրդավարության տարածման վրա![]() 10 դեկտեմբերի 2011 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը հայտարարել է, որ ինտերնետը, և մասնավորապես սոցիալական ցանցերը, ընթացիկ տարում զգալի դերակատաւրություն են ունեցել աշխարհում ժողովրդավարության տարածման գործում: Փիլեյը իր խոսքում, որը նվիրված էր ՄԱԿ-ում Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրի ընդունման 63-ամյակին, նշեց, որ 2011թ. հասարակ մարդիկ կարողացան Facebook-ի և Twitter-ի օգնությամբ հասնել բռնապետերի տապալման մի շարք արաբական երկրներում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ակսօր, ինչպես և նախկինում, մամուլը, հեռուստատեսությունը, ինչպես նաև ֆինանսական գործոններն են որոշում, կցուցադրվեն արդյոք բողոքներն ու դրանց ճնշումը հեռուստատեսությամբ կամ կլուսաբանվեն արդյոք մամուլում: Սակայն, որտեղ էլ այդ իրադարձությունները կատարվեն, մենք վստահ ենք, որ դրանք կփոխացվեն Twitter-ի, Facebook-ի, YouTube-ի միջոցով և կբեռնվեն ինտերնետում»,-մեջբերում է Փիլեյի խոսքերը գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |