Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը![]() 10 դեկտեմբերի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 10-ը համարվում է ֆուտբոլի օր: Ժամանակակից ֆուտբոլը հայտնվել է 19դ. վերջում, երբ Անգլիայում բանվորները գնդակ էին գլորում կարճատև ընդմիջումների ժամանակ: Սակայն, առաջին հիշատակումներն այդ խաղի մասին թվագրվում են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակով՝ Չինաստանում: Թե ինչ կանոններ էին գործում այն ժամանակ, մնում է միայն գուշակել: Ավելի ուշ շրջանի Անգլիայում ևս կանոններ որպես այդպիսին չկային, ուղղակի հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս ու հարվածներ հասցնում գնդակին: Միայն 1863թ. ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և կանոններ սահմանվեցին, որոնք արգելում էին դիպչել գնդակին ձեռքով: Այդ պահին էլ տեղի ունեցավ ժամանակակից ֆուտբոլի պաշտոնական ծնունդը: 1872թ. տեղի ունեցավ առաջին խաղը Անգլիայի ու Շոտլանդիայի թիմերի միջև: Առաջին իսկական ֆուտբոլային խաղը տեղի ունեցավ 1897թ. հոկտեմբերի 24-ին: Իսկ արդեն 20-րդ դարում ֆուտբոլը իրավունք ստացավ կոչվելու ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձև: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |