Ադրբեջանը Բաքու չի թողել իրանական լրատվամիջոցների պաշտոնական ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները չեն բացատրում Իրանի ԶԼՄ-ների պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Քազեմիի հետ կապված միջադեպը, վերջինիս չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջանի տարածք:

Քազեմին Բաքու է ժամանել Ադրբեջանի և Իրանի միջև հեռուստառադիոհեռարձակման ոլորտում համագործակցության երկկողմ պայմանավորվածության շրջանակում: Նա պետք է հեռուստառադիոհեռարձակման համատեղ կոմիտեի անդամներից մեկը դառնար:

Ինչպես գրում է «Արաքս» հայկական շաբաթաթերթը, ամենայն հավանականությամբ Քազեմիին երկիր չեն թողել նրա կրոնական հայացքների պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---