ԵԱ-2012-ի ժամանակ Կիևի կենտրոնը կվերածվի հսկայական ֆան-գոտու![]() 10 դեկտեմբերի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ Կիևի կենտրոնը կվերածվի հսկայական ֆան-գոտու: Կիևի կենտրոնում երկրպագուների համար ֆան-գոտու ստեղծումն իր մեջ կներառի կանոնակարգի վերահսկման ապահովում, բազմաթիվ կոմունալ հարցերի լուծում, բժշկական պարեկություն, երկրպագուների համար ժամանցային ծրագրի մշակում և փրկարարների աշխատանքի ապահովում, հաղորդում է ura-inform.com-ը: Ֆան-գոտին 2012-ին ամենախոշորը կդառնա ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում: Ուստի գոտու ստեղծման ժամանակ պատասխանատվության աստիճանը շատ բարձր է: Մայրաքաղաքի կենտրոնում երկրպագուների համար հսկայական էկրան կտեղադրեն, որպեսզի նրանք կարողանան հետևել սիրելի թիմերի խաղին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |