ՀՀ նախագահն Իտալիայում կբացի «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին![]() 10 դեկտեմբերի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հռոմում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես: Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի նաև Վենետիկի քաղաքապետարան, որտեղ ներկա կգտնվի Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Այցի շրջանակներում նախագահը հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |