Իրանը մտադիր չէ ԱՄՆ վերադարձնել գրավված անօդաչու սարքը11 դեկտեմբերի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները մտադիր չեն ԱՄՆ վերադարձնել գրավված անօդաչու թռչող սարքը, հայտարարել է մուսուլմանական հեղափոխության Պահակային կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հոսեյնի Սալամին, փոխանցում է Associated Press-ը: Նրա խոսքով Իրանի օդային տարածության խախտումը հանդիսանում է “թշնամական գործողություն, որին պետք է հաջորդի պատասխան հակազդում”: Ընդ որում, Սալամին չի մանրամասնել, թե Թեհրանը կոնկրետ ինչ գործողություններ է մտադիր իրականացնել ի պատասխան: Դեկտեմբերի 9-ին Իրանը հրապարակել էր ամերիկյան ԱՕԹՍ լուսանկարներ և տեսահոլովակներ` այդ կերպ ներկայացնելով պաշտոնական ապացույցներ, որ այն գրավված է: Դեկտեմբերի 4-ին ամերիկյան RQ-170 մոդելի անօդաչու ինքնաթիռը արևելքից ներխուժել է Իսլամական Հանրապետության օդային տարածք և կործանվել իրանցի զինվորականների կողմից: ԱՄՆ-ում խոստովանել են, որ “անօդաչու սարքը” ԿՀՎ հետաքրքրությունների շրջանակում կատարել է տեղեկատվության հավաքագրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |