«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

PanARMENIAN.Net - «Կովկասյան քառյակի» երկրների խորհրդարանների նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2004 թվականի փետրվարին Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, հայտարարել է ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով` Վրաստանում իշխանափոխությունից հետո պաշտոնական Թբիլիսին դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը համաժողովին, եւ հավանաբար մինչ ընտրությունները դա տեղի չի ունենա: «Մենք ըմբռնմամբ կվերաբերենք հանդիպման ժամկետների փոփոխմանը, հնարավոր է նաեւ, որ կփոխվի վայրը: Սակայն ինձ թվում է, որ հանդիպումը կկայանա, քանզի դրանում հետաքրքրված են բոլոր մասնակիցները», - նշել է Ս.Միրոնովը: Հիշեցնենք, որ «Կովկասյան քառյակում» ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---