Թուրքիան գրոհայիննե՞ր է պատրաստում Սիրիայի դեմ սրբազան պատերազմ սկսելու համար12 դեկտեմբերի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի զինված ուժերը Ջասար ալ Սուհուր գյուղում, որը սահմանակից է Թուրքիային, թուրք գրոհայինների ջոկատ ձերբակալել, որն ապօրինի է ներխուժել Սիրիայի տարածք, գրում է «Արաքս» շաբաթաթերթը: Հարցաքննության ժամանակ գրոհայինները խոստովանեցին, որ հատել են սահմանը թուրքական իշխանությունների հրավերով: Ձերբակալվածները նշել են, որ Սիրիա են գործուղվել Թուրքիայի «Արդարության ու զարգացման կուսակցության» կողմից: Իրանական «Թաամոլ նիուզ» լրատվակայքի հաղորդմամբ. «Սիրիական զինուժի կողմից թուրքեր են ձերբակալվել նաեւ սահմանամերձ Խարբե ալ-Ջոզ շրջանի Քուշ եւ այլ գյուղերում, որոնք խոստովանել են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կապեր ունեն: Նույն աղբյուրի համաձայն ձերբակալվածները խոստովանել են նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները սահմանագծում զինավարժության բազաներ են հիմնել սիրիացի ընդդիմադիրների կողքին մարզելու տարածք ժամանած արաբ, աֆղան եւ թուրք կամավորականներին, ջիհադի՝ «սրբազան պատերազմի» դուրս գալու Սիրիայի անհավատ զորքի դեմ: Այդ նույն բազաներում ստեղծվել է շտաբ, ռազմական գործողությունները վերահսկելու համար: Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Սիրիայիում վերջին 7 ամիսներին կատարվող իրադարձությունները արդեն դուրս են եկել երկրի ներքին գործերի սահմաններից: Ասվում էր նաև, որ Թուրքիան պատժամիջոցների իր փաթեթն է պատրաստում Ասադի ռեժիմի դեմ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |