Հայաստանի շախմատի կանանց հավաքականը դեկտեմբերի 18-27-ը Թուրքիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը դեկտեմբերի 18-27-ը Թուրքիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը դեկտեմբերի 18-27-ը թուրքական Մարդին քաղաքում կմասնակցի կանանց աշխարհի թիմային առաջնությանը:

Առաջնությանը կմասնակցեն 10 հավաքականներ, որոնք լավագույն արդյունքը ցույց տվեցին Խանտի Մանսիյսկի Օլիմպիադայում ու Հունաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև մրցաշարն ընդունող Թուրքիայի հավաքականը: Հայաստանի կանանց հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը 19 միավորով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև շախմատիստներ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Հունաստանից ու ՀԱՀ-ից:

Պարտիաները տեղի կունենան դեկտեմբերի 18-22-ն ու 24-27-ը շրջանային համակարգով՝ 9 տուրով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---