Հայաստանում արտադրված պահածոների կափարիչները պահանջարկ ունեն Ռուսաստանում և Վրաստանում12 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT PanARMENIAN.Net - «Եվրոկապ» ԲԲԸ արտադրված կափարիչները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղական շուկայում, այլև հարևան Վրաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Եվրոկապ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Առաքելյանը: «2011 թվականին մենք արտահանում կազմակերպեցինք նաև Ռուսաստան»,- հաղորդել է նա: Գործարանի տնօրենի խոսքով` այս տարի արտադրության ծավալները 2010-ի համեմատ երկու անգամ ավելացել են գործարանում նոր արտադրական գծի ներդրման հաշվին: 2011 թվականին «Եվրոկապը» ծրագրում է կափարիչների արտադրությունը հասցնել 45 միլիոնի: Այս կապակցությամբ Առաքելյանը հավելել է, որ արտադրանքի պահանջարկը պայմանավորված է նաև անցյալ տարվա համեմատ գյուղատնտեսության մեջ վերամշակող արդյունաբերության ոլորտի արտադրության ծավալների ավելացմամբ 30-40 տոկոսով: «Հայկական պահածոյացված բանջարեղենն ու միրգը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի շուկայում, ուստի աճում է կափարիչի պահանջարկը, և մենք այն բավարարում ենք»,- հավելել է Արմեն Առաքելյանը: «Եվրոկապ» ընկերությունը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գործարանը սկսել է իր աշխատանքը 2008 թ-ի մայիսից, երբ Գերմանիայից ներմուծվեցին եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրական սարքավորումներ: Հումքը ևս ներմուծվում է Գերմանիայից: Գործարանը արտադրում է 82մմ, 66մմ, 43մմ և СКО-82 չափսի կափարիչներ, արտադրողունակությունը կազմում է` միջին հաշվով 300 կափարիչ րոպեն և մոտ 100-110 000 կափարիչ յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխին: Կափարիչների արտադրության գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է` ներառյալ որակի հսկողությունը, խոտանավորումը և խոտանված ապրանքի հեռացումը արտադրագծից, ինչպես նաև կափարիչների հաշվարկը փաթեթավորումից առաջ: Այնուհետև կափարիչները տեղավորվում են ստվարաթղթե տուփերի մեջ` 750-ից 3500 հատ յուրաքանչյուրում, կախված շրջագծից:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |