Երևանն Ամանորը կդիմավորի մաքուր և լուսավոր

PanARMENIAN.Net - «Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրերի կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով»,-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետարանից հայտնել են, որ հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները։ Անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին` վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:

«Երևանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը: Ամենօրյա հսկողության ներքո է նաև մայրաքաղաքում եղևնիների և սոճիների համար հատկացված տեղերում բացօթյա առևտրի կազմակերպումը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---