Samsung-ը 2011-ին վաճառել է 300 միլիոն բջջային հեռախոս

Samsung-ը 2011-ին վաճառել է 300 միլիոն բջջային հեռախոս

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հայտնել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով 2011-ին վաճառել է 300 միլիոն բջջային սարք իր ողջ պատմության ընթացքում։ Աշխարհի երկրորդ բջջային արտադրողը սա ռեկորդային է համարում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Համեմատության համար 2010-ին այս թիվը կազմում էր 280 միլիոն։ Samsung-ը բջջայինի շուկայում իր այս մեծ հաջողությունը կապում է Galaxy S և Galaxy S II սմարթֆոնների արտադրության հետ։ Միայն Galaxy S II-ը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով։

Samsung-ը Nokia-ից հետո երկրորդ ընկերությունն է, ում հաջողվել է հասնել բջջային հեռախոսների 300 միլիոն օրինակի վաճառքի։ Միայն 1988-ին, երբ Samsung-ը նոր էր սկսել զբաղվել բջջայինների արտադրմամբ, վաճառել էր 1,6 միլիարդ հեռախոս։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---