Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը՝ սեփականները ստեղծելու նպատակով

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը, որը դեկտեմբերի սկզբին չեզոքացվեց Իրանի արևելքում՝ սեփականները ստեղծելու նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնում է Իրանի Press TV հեռուստաալիքը, հայտարարել է Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին: Ըստ նրա, պարսիկ գիտնականներն ի վիճակի են հետադարձ մշակում կատարել չեզոքացված նմուշի հիման վրա:

Ինչպես ասել է Իրանի Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Պարվիզ Սորուրին, նոր իրանական անօդաչու սարքերը գզալիորեն կտարբերվեն ամերիկյան RQ-170 Sentinel նմուշներից: Ինչպես ասել է Սորուրին, ամերիկյան անօդաչու սարքը հաջողվել է շարքից հանել էապես չվնասելով այն՝ վնասելով սարքի կառավարման էլեկտրոնային համակարգը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---