Էհուդ Բարաք. Ասադի հեռանալն օրհնություն կդառնա տարածաշրջանի համար![]() 12 դեկտեմբերի 2011 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, մեկնաբանելով իրադրությունը Սիրիայում, նշել է, որ գործող նախագահ Բաշար Ասադը դատապարտված է, և որ նրա հեռանալն «օրհնություն» կդառնա ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար, հաղորդում է ՌԲԿ-ն: «Բաշար Ասադին պաշտոնանկ անելը օրհնություն կդառնա ողջ Մերձավոր Արևելքի համար: Ասադների կլանը դատապարտված է, և ոչ ոք չգիտի, թե ինչ կկատարվի նրա հեռանալուց հետո»,- հայտնել է Բարաքը: Նրա կարծիքով` վերջնական արդյունքում «այդ ամենը կարող է թուլացնել Իրան «Հըզբոլլահ» առանցքը»: Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |