Սպիտակ տունը խնդրում է Իրանին վերադարձնել ամերիկյան անօդաչու սարքը13 դեկտեմբերի 2011 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը խնդրել է Իրանի իշխանություններին վերադարձնել անօդաչու թռչող սարքը, որը վերջերս խփել էին Իրանի զինվորականները: Ինչպես փոխանցում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ի պատասխան լրագրողի հարցին անօդաչու սարքի մասին, Օբաման նշել է, որ մեկնաբանություններ չի անելու հետախուզության գաղնտնիքներին վերաբերող հարցերի շուրջ, սակայն ասել է. «Մենք խնդրել ենք վերադարձնել այն: Տեսնենք, ինչ կպատասխանեն պարսիկները»: Նախորդ շաբաթ Իրանի հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել RQ-170 Sentinel չեզոքացման վերաբերյալ: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ այն չեզոքացվել է էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիայի կիրառմամբ: ԱՄՆ-ն իր հերթին պնդում է, որ սարքը հայտնվել է պարսիկների ձեռքում անսարքության պատճառով: ԱՄՆ ռազմական մասնագետները մտավախություն ունեն, որ Իրանը կկարողանա ուսումնասիրել անօդաչու սարքի ծածկույթի քիմիական կազմը, որն աննկատ է դարձանում այն ռադարների համար: Երկուշաբթի Իրանի հեռուստատեսությունը հաղորդեց, որ պարսիկ փորձագետները արդեն ավարտում են տեղեկատվության կորզումը ամերիկյան անօդաչու սարքի համակարգչից: Իրանի խորհրդարանի պատգամավոր Պարվիզ Սորոուզին հայտնել է, որ տվյալները կօգտագործվեն «ԱՄՆ դեմ ներխուժման մեղադրանքով հայց ներկայացնելու համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |