ԱՄՆ Սենատը դեռ չի հրաժարվել Բրայզայի թեկնածությունից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը դեռ չի հրաժարվել Բրայզայի թեկնածությունից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում և նախկինի պես դիտարկում է այն, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: 2010թ. դեկտեմբերին 1,5 տարվա բացակայությունից հետո Ադրբեջանում ԱՄՆ նախագահ Օբաման դեսպան նշանակեց Մեթյու Բրայզային: Ըստ ԱՄՆ սահմանադրության, նախագահի առաջադրած թեկնածությունները պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Սակայն, երբ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, նախագահը կարող է միանձնյա որոշումներ կայացնել կադրերի ընտրության գործում: Նախագահի հրամանագիրը հնարավորություն է տալիս նրա ընտրայլներին անհապաղ ստանձնել պարտականությունների կատարումը՝ չսպասելով Սենատի հաստատմանը: Սակայն եթե սենատորները չեն հաստատում թեկնածությունը մինչ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանը (2011 նոյեմբեր-դեկտեմբեր), հրամանագիրը կորցնում է ուժը: Այսպիսով, այս ամիս Բրայզայի լիազորությունների ժամկետը սպառվում է և նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |