ՄԱԿ. Սիրիայում ապստամբության սկսվելուց ի վեր 5000 մարդ է զոհվել![]() 13 դեկտեմբերի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլլայը հայտնել է, որ Սիրիայում ապստամբության սկսվելուց ի վեր 5000 մարդ է զոհվել: ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նստաշրջանում իր ելույթի ժամանակ նա հաղորդել է նաև, որ ևս 14 հազար մարդ ձերբակալվել է, իսկ ավելի քան 12 հազարը փախուստի են դիմել հարևան երկրներ: Նավի Փիլլայն անընդունելի է անվանել իրադրությունը Սիրիայում և հավելել, որ այնտեղ, հնարավոր է, մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում: Նա հավելել է, որ իր կողմից հնչեցված զոհերի թվի մեջ չեն մտնում անվտանգության ծառայությունների աշխատակիցները: Սիրիայի կառավարության տվյալներով, բախումների ժամանակ ավելի քան հազար ոստիկան և զինծառայող է զոհվել: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը մերժել է այդ հայտարարությունը` ասելով, որ Նավի Փիլլայը օբյեկտիվ և արդար չէ: Այդ միջոցին, սիրիական ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, երկուշաբթի օրը անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում ևս 20 մարդ է զոհվել: Հավաստի տվյալներ այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում, դժվար է ստանալ, քանի որ երկրում չկան անկախ դիտորդներ, իսկ Սիրիայի իշխանությունները միջազգային լրատվամիջոցներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր: Նավի Փիլլայը հայտնել է, որ միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունը միայն սադրում է ռեժիմը Դամասկոսում, հաղորդում է BBC-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |