Սիրիան հրթիռների վրա քիմիական մարտագլխիկնե՞ր է տեղադրել

Սիրիան հրթիռների վրա քիմիական մարտագլխիկնե՞ր է տեղադրել

PanARMENIAN.Net - Սիրիան միջին հեռահարության հրթիռների վրա քիմիական մարտագլխիկներ է տեղադրել, գրում է թուրքական Sabah-ը: Թերթի տեղեկությունների համաձայն, մարտագլխիկները տեղադրվել են 1 տոննա կշռով 600 հրթիռների վրա:

Միջոցը ձեռնարկվել է «օտար միջամտության դեպքի համար»:

Նախագահ Բաշար Ասադը կարգադրել է թուրքական սահմանի երկայնքով այդպիսի հրթիռներով 21 գործարկման սարք տեղակայել:

Սիրիական հրթիռները գործողության 1300 կմ հեռահարություն ունեն և ծածկում են Թուրքիայի տարածքի մեծ մասը:

Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---