Հարվարդի պրոֆեսոր. Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, նախքան ուրիշներից նույնը պահանջելը13 դեկտեմբերի 2011 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար, նախքան որևէ մեկից նույնը պահանջելը: Այդ մասին հայտարարել է Հարվարդի իրավունքի դպրոցի պրոֆեսոր, իրավաբան Ալան Դերշովիցը` ելույթ ունենալով Թել Ավիվում Globes-ի կողմից հովանավորվող համաժողովում, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները: Դերշովիցն անդրադարձել է Իսրայելի արտաքին քաղաքականությանն ու նրա առջև ծառացած մարտահրավերներին: Այս համատեքստում պրոֆեսորը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` կապված 2010թ. մայիսին «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի համար Թուրքիայից ներողություն խնդրելու նրա պահանջի հետ: «Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության համար: Ինչպե՞ս կարող է նա որևէ մեկից ներողություն պահանջել»,- ընդգծել է նա: Ալան Դերշովիցը նշել է նաև, որ Իսրայելի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառվում, մինչդեռ կան երկրներ, որոնք առավել մեղավոր են Թել Ավիվին առաջադրված մեղադրանքներում: Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Էրդողանն Իսրայելից պահանջեց ներողություն հայցել անցյալ տարվա մայիսին «Ազատության նավատորմ» միջազգային ծովային հումանիտար նավի վրա հարձակման համար, որի արդյունքում ութ Թուրքիայի քաղաքացի և մեկ թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի էր զոհվել: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է այցելել Գազայի սեկտոր: Սակայն Թել Ավիվը մերժել է: Միջազգային հետաքննության արդյունքները չեն գոհացրել թուրքական կողմին, որից հետո նա գրեթե լիովին խզել է հարաբերություններն Իսրայելի հետ:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |