ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր բելգիական Մոնս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ջեյմս Ջոնսի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, սա պատմության մեջ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ՆԱՏՕ-ի Գործողությունների գերագույն հրամանատարության շտաբ: Կողմերը քննարկել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի 2003 թվականի համագործակցության արդյունքները: Քննարկվել են նաեւ Կոսովոյում խաղաղապահ գործողությանը հայկական ստորաբաժանման մասնակցության հետ կապված հարցեր: Հայ նախարարին ներկայացրել են Բալկաններում եւ Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի գործողությունները: Ս.Սարգսյանը այցելել է նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման կենտրոնը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---