Թուրքական ԶԼՄ-ները վախենում են, որ Ֆրանսիան կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը![]() 13 դեկտեմբերի 2011 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ԶԼՄ-ները վախենում են Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի վավերացումից: Այդպես, որոշ հրատարակություններ վստահ են, որ 2011թ. աշնանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Երևան պարզ դարձրեց նրա դիրքորոշումն այդ օրենքի ընդունման վերաբերյալ: «Սարկոզին չի խոչընդոտելու օրինագծի ընդունմանը»,- գրում են լրատվամիջոցները: Սարկոզիի նման դիրքորոշման պատճառը ԶԼՄ-ները տեսնում են Ֆրանսիայի նախագահի պաշտոնին նրա մրցակից Ֆրանսուա Հոլանդի նախընտրական խոստումներում, որը հայ համայնքին խոստացել է ընդունել այդ օրինագիծն ընտրվելուց հետո: Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծ է ընդունել: Վալերի Բոյերի օրինագծին օժանդակել են ԱԺ մոտ հիսուն անդամներ: Օրենքի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները 1 տարվա ազատազրկման կենթարկվեն և կտուգանվեն 45 հազ եվրոյի չափով: Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ` հույս հայտնելով, որ «ֆրանս-թուրքական հարաբերություններին վնասող քայլերը շարունակություն չեն ունենա»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |