Ղրիմում ավարտվեց Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը![]() 13 դեկտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Ղրիմում գալա համերգով ավարտվեց կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված 3-ամսյա միջոցառումների շարքը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Սիմֆերոպոլի երաժշտական ուսումնարանի դահլիճում հավաքվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգը կազմակերպել էր Ղրիմի հայ համայնքը` Ղրիմի ինքնավար հանրապետության մշակույթի նախարարության և Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: Համերգից առաջ ներկաներին շնորհավորել և օրհնել է տեղի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր Գևորգյանը: Համերգի ընթացքում տեղի է ունեցել նաև Ղրիմի հայ համայնքի մրցանակաբաշխությունը: Համերգի ընթացքում հնչել են Ալ. Սպենդիարյանի, Ա. Դոլուխանյանի, Ժ. Գարվարենցի ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական և գուսանական երգեր: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Կարպովը, տեղաբնակ երգչուհի Էլմիրա Նալբանտովան, Յալթայի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներից բաղկացած քառյակը և այլն: Համերգն ուղեկցվել է նաև պարային համարներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |