Սննդային հավելումների ներկրումը մտահոգում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարին13 դեկտեմբերի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի սպառողների ասցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանի, առավել ռիսկային գործոն են Հայաստանի սպառողական շուկա ներկրվող սննդային հավելումները, մասնավորապես, խմորիչները: «Դրանց ներկրմամբ զբաղվում են փոքր ընկերությունները, սակայն կիրառվում են սննդային հավելումներն ամենուր՝ վտանգելով մարդկանց առողջությունը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Խախտումների թվում, որոնք չեն սպառնում մարդու առողջությանը, Արմեն Պողոսյանը նշել է շաքարավազը: «Հայաստանի հակամենաշնորհային մարմինը պետք է ուշադրություն դարձնի կենսական կարևորություն ունեցող մի շաքր ապրանքների որակի վրա, օրինակ, շաքարավազի, որի խոնավության մակարդակը բարձր է: Դա չի սպառնում սպառողի առողջությանը, սակայն հարվածում է նրա գրպանին»,-հայտարարել է նա: Նմանատիպ իրավիճակ է նաև հացի արտադրության ոլորտում, որի պարունակության 20-30 տոկոսը օդ է: Արմեն Պողոսյանը հիշեցրել է նաև սուրճի հետ կապված իրավիճակը, երբ հայտնաբերվեց կոֆեինի ոչ բավարար քանակը: «Արդյունքում սպառողը չի ստանում այն թարմացնող արդյունքը, որի համար վճարում է»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |