Ամանորյա ակցիայի շրջանակում «Կոնվերս բանկը» նվերներ կմատուցի «Մարի Իզմիրլյան» մանկատանը![]() 13 դեկտեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին է, ինչ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայով, որի շրջանակներում «Մարի Իզմիրլյան» մանկատանը մատուցում է ամանորի հաճելի անակնկալներ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նվիրատվությունների համար բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, «Կենտրոնական», «Սայաթ-Նովա», Արարատյան», «Մոսկովյան» տեղադրված են հանգանակության արկղեր: Հանգանակության ավարտին բանկը կկրկնապատկի նվիրաբերված գումարը: Հանգանակված գումարով բանկն այս տարի մանկատանը կնվիրի կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ` ի տարբերություն նախորդ տարվա, երբ բանկը նախօրոք պարզելով երեխանների ցանկությունները` յուրաքանչյուր երեխայի անհատական նվերներ էր մատուցել: «Մարի Իզմիրլյան» մանկատան աջակցման համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |