Շարմազանով. Ղարաբաղի մասով Չիչեքի հայտարարությունը խոսում է Թուրքիայի անսկզբունքայնության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Անկարայում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շաղկապված լինելու վերաբերյալ հայտարարությունը վկայում է Թուրքիայի քաղաքականության անսկզբունքայնության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Թուրքիան իրավունք չունի քննադատելու այլ երկրներին տարածքների օկուպացման համար, քանի դեռ ինքն է եվրոպական երկրներից մեկի տարածքի օկուպանտը: «Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենան թուրքական քաղաքական գործիչները, որ հաշվի առնելով բոլոր փաստերը, ինչպես նաև ժխտողական քաղաքականություն վարելով իրենց գործած ոճրի` Հայոց ցեղասպանության առնչությամբ, խոսեն Խոջալուի մասին»,- ընդգծել է Շարմազանովը: Վերջում փոխխոսնակը նկատել է, որ թուրքական խոսնակի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի հակահայկական քարոզչության դրսևորումն ու թուրքական իշխանությունների` փաստերը խեղաթյուրելու մոլուցքի վկայություն: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ելույթ ունենալով Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշ-երեկոյին, նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ»,- հայտնել է Չիչեքը` Հայաստանին կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |