Հայաստանն ԱՄՀ-ից կստանա տնտեսության վերականգնման համար նախատեսված 56,1 մլն դոլար երրորդ մասնաբաժինը13 դեկտեմբերի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների երրորդ դիտարկումը՝ Ընդլայնված ֆինանսավորման աջակցության (EFF) և ընդլայնված վարկավորման (ECF) ծրագրերի շրջանում: Այս որոշումը թույլ կտա Հայաստանի իշխանություններին լրացուցիչ 36,2 մլն SDR (մոտ 56,1 մլն դոլար) ստանալ, հատկացումների ընդհանուր քանակը պայմանավորվածությունների շրջանակում հասցնելով 144,8 մլն SDR (մոտ 224, 3 մլն դոլար): 266,8 մլն SDR (413,4 մլն դոլար) եռամյա ծրագիրը EFF և ECF գծով Հայաստանի հետ հաստատվել է ԱՄՀ տնօրենների գործադիր խորհրդի կողմից 2010թ. հունիսի 28-ին: «Պետք է արժանին մատուցել Հայաստանի իշխանություններին գնաճի զսպմանն ու հետճգնաժամային վերականգնման քաղաքականությունը շարունակելու համար»,-ասել է ԱՄՀ գլխավոր տնօրենի տեղակալ Նեմաթ Շաֆիկը քննարկման արդյունքում: Ըստ նրա, երկրի իշխանություններին հաջողվել է զգալիորեն նվազեցնել բյուջեի պակասուրդը, ինչպես նաև նախանշել 2012թ. և հաջորդ տարիների ծրագիրը: ԱՄՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանը բախվում է աճի տեմպերի դանդաղման աճող ռիսկերի հետ՝ գլոբալ շրջակա միջավայրի փոփոխության պատճառով, ինչը կարող է հանգեցնել երկրի տնտեսության խոցելիության սրման: Դրան կարելի է դիմակայել արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականությամբ, բիզնես միջավայրի բարելավմամբ ու մրցակցության բարձրացմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |