Ռուբեն Մելքոնյան. Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հնարավոր է՝ Հայաստանը և Թուրքիան հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն դրանք երբեք բարեկամական չեն լինի»,- ընդգծել է Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիան պրոբլեմային երկիր է, «որի մասին վկայում են այլ երկրների հետ նրա հարաբերությունները»: Այս համատեքստում հայ փորձագետը օրինակ է բերել թուրք-սիրիական հարաբերությունները, որոնք փայլուն էին համարվում: «Սակայն մենք ականատես դարձանք նրան, թե ինչպես մեկ շաբաթվա ընթացքում այդ փայլուն հարաբերությունները դարձան թշնամական: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, որ հավատարիմ է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությանը»,- ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ համանման իրադրություն է ստեղծվել նաև Հունաստանի, Կիպրոսի և Բուլղարիայի դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |