Հրապարակվել է Վայքի ծննդատանը մահացած երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

PanARMENIAN.Net - Ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերկան բաժանմունքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են: «Չենք լռելու»-ն տարածել է զեկույցի մասնրամասները, որում մասնավորապես նշվում է. «Գանգուղեղային փակ, բութ վնասվածք: Գլխի մաշկածածկույթների, գանգաթաղի ոսկրերի ոսկրային շերտիվերնեսկրի և ոսկրերի միջև, գլխուղեղի կարծր թաղանթի, փափուկ թաղանթներիև ենթաոստայնային տարածության արյունազեղումներ և արյունահավաքներ: Կանգային ինտերստիցիալ թաքաբորբ»:

Գ. Գրիգորյանի մահը, ըստ զեկույցի, պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով (ինքնաթունավորում), որն էլ հետևանք է եղել գանգուղեղային փակ, բութ, վնասվածքից հետո արագացած կանագյին ինտերստիցիալ թոքաբորբի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, Գ. Գրիգորյանի մահը վրա է հասել 04.09.2011 թ-ին, ժամը 03.20-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---