System of a Down-ը եկող տարի Ավստրալիայում կմասնակցի Soundwave փառատոնին13 դեկտեմբերի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ի փետրվարի 25-մարտի 3-ը աշխարհարռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը մասնակցելու է Ավստրալիայի հայտնի Soundwave միջազգային երաժշտական փառատոնին: Ինչպես նշված է փառատոնի կաքում, System of a Down-ը փառատոնին մասնակցել է նաև 2011 թ-ին: Soundwave ամենամյա փառատոնը տեղի է ուենում Ավստրալիայում: Այն հիմնադրվել է 2007 թ-ին Փերթ քաղաքում: Այն անցկացվում է երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Այն ունի ռոք, մեթալ և փանք ուղղվածությունը: Ամեն տարի փառատոնին մասնակցելու համար Ավստրալիա են գալիս աշխարհի լավագույն խմբերը` +44, Incubus, Alice in Chains, Bloodhound Gang, Lamb of God, Jane's Addiction, Jimmy Eat World, Queens of the Stone Age և այլն: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |