Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը հաջողությամբ չեն պսակվի, կարծում է հայ փորձագետը

Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը հաջողությամբ չեն պսակվի, կարծում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում հենց Թուրքիայի վրա է դրված եղել Սիրիայի հեղափոխական ալիքի կարգավորման և զարգացման դերը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հակակառավարական ակցիաներին, այդ թվում նաև այն, որ թուրքական սահմանից սիրիացի հեղափոխականներին մատակարարվել է զենք: Սակայն, նա նկատել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայում հեղափոխական ալիքի զարգացմանը, կործանման են մատնված:

Հայ փորձագետը նաև հույս է հայնել, որ իրավիճակը Սիրիայում կկայունանա և Դամասկոսում իրավիճակը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը վերջնականապես կձախողվեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---